Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն, ըստ ՏԱՍՍ-ի, հաստատել են մասնակցությունը Մոսկվայի խորհրդակցություններին


Մոսկվա, Կրեմլ

Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայի հրավիրած խորհրդակցություններին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Կրեմլը:

Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG