Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից:
«Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար», - գրել է նա:
Արցախի նախագահը երեկ մեկնել էր առաջնագիծ` մասնացելու ռազմական գործողություններին։ Իսկ այսօր ավելի վաղ էլ նշել էր իր մեկ այլ գրառման մեջ, թե «ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար»: