Մատչելիության հղումներ

ՊԲ. Ադրբեջանի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա պատրաստվում է անցնել հարձակման


Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ. «Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման»:

Հաղորդվում է, որ Պաշտպանության բանակը հետևում է Ադրբեջանի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել նրա բոլոր գործողությունները:

Քիչ ավելի վաղ էլ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG