Մատչելիության հղումներ

Գախարիա․ «Վրաստանը պատրաստ է հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպել իր տարածքում»


«Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնել», - այսօր Բրյուսելում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։

Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Թբիլիսին ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատվի։

«Խաղաղության հաստատումը բխում է մեր բոլորի շահերից։ Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին՝ առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները հակամարտության էսկալացիային վերջ տալու համար», - նշել է Վրաստանի վարչապետը։

XS
SM
MD
LG