Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտը, կա երեք զոհ. Վահրամ Պողոսյան


Լուսանկարում Հադրութն է, 29 սեպտեմբերի, 2020թ.
Լուսանկարում Հադրութն է, 29 սեպտեմբերի, 2020թ.

Քիչ առաջ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», - հավելել է նա:

Այսպիսով, քաղաքացիական բնակչության շրջանում հայկական կողմից կա առնվազն 8 զոհ:

Նշենք, որ Ադրբեջանը հաղորդում է, որ լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 12 զոհ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG