Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացնում է, որ «նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում»:

«Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների և հետևել միայն պաշտոնական լրահոսին», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG