Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ. Երեկ զոհվել են ևս 15 զինծառայողներ


Հրապարակվել են զոհվածների անունները:

Երեկ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ, առավոտյան հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով զոհվածների անուն-ազգանունները.

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Երեկ հաղորդվել էր հայկական կողմից16 զոհվածների և հարյուրից ավելի վիրավորների մասին:

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցչի փոխանցմամբ՝ հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ:

XS
SM
MD
LG