Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակը վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. Արցախի ՊՆ


Արցախի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ
Արցախի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Արցախի ռազմական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել:

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր, ասված է հաղորդագրությունում:

Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

XS
SM
MD
LG