Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա


Ադրբեջանի ԶՈՒ զորահանդես Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԶՈՒ զորահանդես Բաքվում, արխիվ

«Այս պահի դրությամբ հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ-ի, 27 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ»:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը նույն սոցիալական ցանցում ներկայացրել էր ամփոփ տվյալներ Արցախից. - «Այս պահի դրությամբ հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ-ի, 27 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ»:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտնել է հայկական կողմից 16 զոհի և հարյուրից ավելի վիրավորի մասին:

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ:

XS
SM
MD
LG