Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` կա 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր. Արցախի պաշտպանության փոխնախարար


Այս պահին ընթանում են թեժ մարտեր, Ադրբեջանն ունի կենդանի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, ճշտված տվյալներով` խոցվել է 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում` հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Հայկական կողմը նախնական տվյալներով` ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Քիչ առաջ այս մասին հայտարարեց Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ կան 10-ից ավելի վիրավորներ, այդ թվում` երեխաներ ու կանայք, հաղորդվել էր 2 զոհի մասին` մեկ կին և մեկ երեխա: Այսօր վաղ առավոտյան Հայաստանի վարչապետը հայտնեց` Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: ՊՆ-ից փոխանցում են` հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը:

XS
SM
MD
LG