Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Չնայած Հունաստանի սադրանքներին, մենք հանդարտ պահվածք ենք դրսևորում»


«Չնայած Հունաստանի սադրանքներին, Թուրքիան շարունակում է Միջերկրականի ավազանում զգուշավոր և հանգիստ պահվածք դրսևորել», - չորեքշաբթի երեկոյան, ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան կողմ է Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության թուլացմանը։ «Այդ նպատակով Անկարան պատրաստ է բանակցությունների մեջ մտնել Հունաստանի հետ», - նշել է Էրդողանը։

Չնայած Հունաստանն ու Թուրքիան բանակցությունների կազմակերպման շուրջ սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել, այնուհանդերձ դրանց ժամկետները դեռ հստակեցված չեն։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը՝ նշելով, որ սպասվող բանակցությունների ընթացքում քննարկվելու են ծովային սահմանների դեմարկացիայի և Միջերկրականում թուրքական և հունական բացառիկ տնտեսական գոտիների սահմանների հստակեցման հարցերը։

XS
SM
MD
LG