Մատչելիության հղումներ

Ջրի շիշը, որի վրա հայտնաբերվել է թունավոր նյութը, Նավալնին վերցրել էր Տոմսկի հյուրանոցից


 Ջրի շշերը Տոմսկի հյուրանոցի համարում, որտեղ գիշերել էր Ալեքսեյ Նավալնին
Ջրի շշերը Տոմսկի հյուրանոցի համարում, որտեղ գիշերել էր Ալեքսեյ Նավալնին

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները Ինստագրամում տեսանյութ են հրապարակել, որում պնդում են, որ ջրի շիշը, որի վրա գերմանացի մասնագետները հայտնաբերել են «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութը, Տոմսկի հյուրանոցից է եղել, որտեղ գիշերել էր Նավալնին:

"Проект" պարբերականը, իր հերթին, այսօր հրապարակել է սեփական հետաքննությունը, որի հեղինակները նույնպես պարզել են, որ այդ ջրի շիշը, որի վրա թույնի հետքեր են հայտնաբերվել, գտնվել է Նավալնիի հյուրանոցային համարում: "Проект"-ը պնդում է, որ Նավալնին օդանավ է նստել արդեն թունավորված։

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ 44-ամյա Նավալնին թունավորվել է Ռուսաստանում ստեղծված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով, ինչը հաստատել են նաև երկու անկախ եվրոպական լաբորատորիաներ:

Ռուսաստանի իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը Կրեմլի կոշտ քննադատի հետ տեղի ունեցած միջադեպին, նաև հավաստիացնում, թե երկրի տարածքում չկան «Նովիչոկ»-ի պաշարներ, դրանք ոչնչացվել են քիմիական զենքի արգելման կազմակերպության կանոնակարգերին համապատասխան։

XS
SM
MD
LG