Մատչելիության հղումներ

Ղազախստանը հայտարարել է, թե Բելառուսում պլանավորած ՀԱՊԿ-ի զորավարժությունները կապ չունեն ներքին իրավիճակի հետ


ՀԱՊԿ զորավարժություններ, արխիվ

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե Բելառուսում հոկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի զորավարժությունները որևէ կապ չունեն երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ընթացող բողոքի ցույցերի հետ։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն ասել է, թե «Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժությունները պլանավորված էին Բելառուսի օգոստոսի 9-ի նախագահական ընտրություներից շատ առաջ: Զորավարժությունները Բելառուսում անցկացելու որոշումը ՀԱՊԿ-ն ընդունել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին։

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժությունները Բելառուսում մ անցկացվելու են հոկտեմբերի 12-16-ը։ ՀԱՊԿ-ի անդամ է 6 երկիր, այդ թվում և Հայաստանը։

Սեպտեմբերի 14-ին` Պուտին-Լուկաշենկո հանդիպման օրը, Բելառուսի արևմուտքում մեկնարկել է «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունը, որին մասնակցում են Ռուսաստանի և Բելառուսի ռազմական ստորաբաժանումները։

Վերջին պահին Սերբիան հրաժարվել է մասնակցել «Սլավոնական եղբայրությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG