Մատչելիության հղումներ

Բելառուսում կիրակի օրը ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 774 մարդ


Բելառուս - Օգոստոսի 13-ի ցույցը Մինսկում

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը նոր թվեր է հրապարակել կիրակի օրը բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների վերաբերյալ՝ 774 մարդ, որից ավելի քան 500-ը՝ Մինսկում:

Գլխավոր դատախազությունը սպառնացել է երեխաներին վերցնել ընտանիքներից, եթե ծնողները նրանց հետ գնան ցույցերի:

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում շտապ լսումներ տեղի կունենան Բելառուսի հարցով:

Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաները հաջորդել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքներով՝ երկիրը շուրջ քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է:

XS
SM
MD
LG