Մատչելիության հղումներ

Բելառուսում լրագրողներին դատապարտել են 10-15-օրյա կալանքի


Բելառուս - Ցույց ի պաշտպանություն լրագրողների Մինսկում, սեպտեմբեր, 2020թ.

Բելառուսական դատարաններում մեկնարկել է մի խումբ ձերբակալված լրագրողների դատավարությունը։

«Մեդիա Պոլեսյե» պարբերականի թղթակից Եվգենի Նիկոլաևիչը դատապարտվել է տասնօրյա կալանքի: Սա Նիկոլաևիչի երկրորդ պատիժն է՝ օգոստոսի 10-ի բողոքի ակցիայի ժամանակ նա ձերբակալվել և ծեծի էր ենթարկվել, ապա տասն օրով կալանավորվել:

Մեկ այլ լրագրող ևս՝ Սերգեյ Շուրկոն 15-օրյա կալանքի է դատապարտվել:

Դատարանում են նաև ֆոտոլրագրող Ալեքսանդր Վասյուկովիչի և «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Վլադ Գրիդինի գործերը: Գրիդինն ավելի վաղ զրկվել է հավատարմագրումից: Վերջիններս ձերբակալվել են նախօրեին Մինսկի բարերից մեկում, նրանք մեղադրվում են չարտոնված ցույցերին մասնակցելու համար

Ձերբակալված է նաև լրագրող Իրինա Կուպցևիչը, նա դատարան էր եկել եղբոր հետ, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել չարտոնված միջոցառման մասնակցելու համար:

Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են օգոստոսի 9-ի ընտրություններից ի վեր՝ ընդդեմ դրանց պաշտոնական արդյունքների, որոնց համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են կոշտ ձերբակալություններով, խոշտանգումների են ենթարկվում ոչ միայն խաղաղ ցուցարարները, այլ նաև այդ ակցիաները լուսաբանող լրագրողները:

XS
SM
MD
LG