Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով: Համոզված եմ, որ մեր երկրների միջև ձևավորված՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետայսու ևս կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:
Հայաստանի վարչապետը Տաջիկստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: