Մատչելիության հղումներ

Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից, նա սկսել է արձագանքել բանավոր ազդակներին


Բժիշկները Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխում են օդանավակայան՝ Գերմանիա մեկնելու համար, 22-ը օգոստոսի, 2020թ.
Բժիշկները Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխում են օդանավակայան՝ Գերմանիա մեկնելու համար, 22-ը օգոստոսի, 2020թ.

Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից: Այս մասին հայտնել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ օգոստոսի 22-ից բուժում է ստանում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը:

«Վիճակը բարելավվում է, սկսել է արձագանքել բանավոր ազդակներին։ Առայժմ, սակայն, շատ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետևանքները», - ասվում է «Շարիտե» հիվանդանոցի հայտարարությունում :

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։

Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։

XS
SM
MD
LG