Մատչելիության հղումներ

Տիխանովսկայան այսօր տեսակապով ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում


Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայա, արխիվ
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայա, արխիվ

Այսօր Սվետլանա Տիխանովսկայան, ով, ինչպես պնդում են նրա կողմնակիցները, հաղթել է Բելառուսի նախագահի օգոստոսի 9-ի ընտրություններում, տեսակապի միջոցով ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Ավելի վաղ, մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, Տիխանովսկայան շեշտել էր, որ Բելառուսի ինքնիշխանությունը չի կարող առևտրի առարկա լինել:

«Ես միշտ ասել եմ և կրկնում եմ, որ ինքնիշխանությունը չի կարող բանակցությունների կամ առևտրի առարկա լինել: Կասկածում եմ, որ Լուկաշենկոյի կողմից ստորագրված ցանկացած որոշում և համաձայնագիր կճանաչվի նոր կառավարության կողմից: Դրա պատճառը հայտնի է՝ ժողովուրդը մերժեց վստահել Լուկաշենկոյին», - ասված է Տիխանովսկայայի մամուլի ծառայության հրապարակած հայտարարությունում:

XS
SM
MD
LG