Մատչելիության հղումներ

Գերմանական կառավարությունը պնդում է, որ Նավալնու թունավորումն ապացուցված է


Ալեքսեյ Նավալնուն տեղափոխում են են Բեռլինի «Շարիթե» հիվանդանոց

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Զեյբերտի պնդմամբ` գերմանացի բժիշկներին հաջողվել է անհերքելի ապացույցներ ձեռք բերել, որոնց համաձայն ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորվել է։

«Նավալնու արյան լաբորատոր հետազոտություններից պարզ է դարձել, որ նա թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով», - նշված է գերմանական կառավարության մամուլի քարտուղարի գրավոր հայտարարության մեջ։

«Նովիչոկը» այն նույն նյարդա-պարալիտիկ նյութն է, որով 2018 թվականի գարնանը թունավորվել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան։

XS
SM
MD
LG