Մատչելիության հղումներ

Մինսկում երեկ երեկոյան ցուցարարները երգել ու պարել են՝ չնայած ընդդիմադիրների ձերբակալությանը


Բելառուս - Իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին, Մինսկ, 24-ը օգոստոսի, 2020թ.

Հետընտրական ցնցումների մեջ ընկած Բելառուսում երկուշաբթի երեկոյան մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի։ Նախորդ օրվա հզոր հանրահավաքի համեմատ Մինսկի հրապարակում մարդիկ քիչ էին, բայց բողոքի այս ակցիան թերևս ամենաաշխույժն էր՝ ցուցարարները երգում էին, պարում, ջութակ նվագում։

Նույն օրն ավելի վաղ իշխանությունները ձերբակալել էին ընդդիմության համակարգող խորհրդի երկու անդամների, իսկ Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսևիչին, ով նույնպես այդ խորհրդի անդամ է, հարցաքննության էին կանչել Քննչական կոմիտե։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները ընդդիմությունը չի ընդունում, պահանջում է նոր ընտրություններ անցկացնել։ Երկրի 26 տարվա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության դեմ Մինսկում ու Բելառուսի մյուս քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 16 օր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG