Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ռազմական օգնություն կտրամադրի Միացյալ Էմիրություններին` Իրանից պաշտպանվելու համար


Իսրայել- ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես են գալիս հայտարարությամբ, 24 օգոստոսի, 2020թ.

Միացյալ Նահանգները ռազմական օգնություն կտրամադրի Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ)` Իրանից պաշտպանվելու նպատակով՝ պահպանելով տարածաշրջանում Իսրայելի ռազմական գերակայությունը, այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Իսրայելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո:

Իսրայելը Փոմփեոյի առաջին կանգառն է մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում, առաջիկա օրերին նա կայցելի նաև Սուդան, Բահրեյն և ԱՄԷ:

Անցյալ շաբաթ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները։ Որպես փոխզիջում Իսրայելը պարտավորվել է հետաձգել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերը: Այսպիսով, ԱՄԷ-ն կդառնա Պարսից ծոցի առաջին արաբական երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, և երրորդ արաբական երկիրը, որը ակտիվ դիվանագիտական շփումներ կունենա այդ երկրի հետ:

Այսօրվա բանակցություններից հետո Նեթանյահուն նշել է, որ Փոմփեոյի հետ քննարկել է նաև տարածաշրջանի մյուս մահմեդական երկրների հետ խաղաղ համաձայնագրեր ստորագրելու հեռանկարները:

XS
SM
MD
LG