Մատչելիության հղումներ

ԱՄԷ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Իրանի դեմ


Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի դրոշները

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում է, որ իր ինքնիշխան իրավունքն է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ինչն իր հերթին ուղղված չէ Իրանի դեմ: «Մենք թույլ չենք տա միջամտել մեր որոշումներին», - երկուշաբթի օրը ասել է ԱՄԷ-ի արտգործնախարար Անվար Գարգաշը։

Աբու Դաբիից այս հայտարարությունը հնչում է` ի պատասխան պաշտոնական Թեհրանի հերթական քննադատության:

Անցյալ շաբաթ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել են բարելավել հարաբերությունները։ Որպես փոխզիջում Իսրայելը պարտավորվել է հետաձգել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերը: Այսպիսով ԱՄԷ-ն կդառնա Պարսից ծոցի առաջին արաբական երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, և երրորդ արաբական երկիրը, որը ակտիվ դիվանագիտական շփումներ կունենա այդ երկրի հետ:

Աբու Դաբիի քայլը կոշտ քննադատություն է հարուցել տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG