Մատչելիության հղումներ

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ


Գևորգ Բաղդասարյան, արխիվ
Գևորգ Բաղդասարյան, արխիվ

Իր անձնական դիմումի հիման վրա Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Դատախազության լրատվական բաժնից հայտնում են, որ այսօր հրավիրված դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանը կնշանակվի դատախազությունում նոր ձևավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:

Արթուր Դավթյանը իր տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG