Մատչելիության հղումներ

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները. ՔԿ


Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զինծառայող Խաչիկ Բաղդասարյանի մահվան հանգամանքները, հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խաչիկ Բաղդասարյանի կենսաբանական մահը», - նշված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG