Մատչելիության հղումներ

Հայաստանի զորամասերից մեկում զինծառայող է մահացել


Երեկ ժամը 15-ի սահմաններում Հայաստանի զորամասերից մեկում 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը: Զինծառայողը տեղափոխվել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG