Օգոստոսի 16-22-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3 հազար 500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: