Մատչելիության հղումներ

«Եվրոպան ուժեղ է, երբ խոսում է մեկ ձայնով». Մերկել


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

«Եվրոպան ուժեղ է, երբ խոսում է մեկ ձայնով». - այս բառերով է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամփոփել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքները:

Մերկելի խոսքով՝ Եվրամիությունն արտաքին քաղաքականության մեջ պետք է ձգտի ընդհանուր տեսակետի, նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում է անհրաժեշտ ընդհանուր եվրոպական արձագանք:

Մերկելը և Մակրոնը նաև անհանգստություն են հայտնել ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հայտնված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են Նավալնիին և իր ընտանիքին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն՝ առողջապահական, ապաստանի տրամադրման և պաշտպանության հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG