Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտից են՝ նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ՝ միևնույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են Հայաստան Հանրապետությունից, փոխանցում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը Արցախում հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության, նշված է հաղորդագրությունում:
Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 8 հազար 522 փորձանմուշի հետազոտություն:
Նշենք, որ Արցախում կորոնավիրուսի երկու վարակակիր է մահացել այլ հիվանդության պատճառով: