Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
«81-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - ասված է հաղորդագրությունում:
Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 261 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 11, ընդհանուր մեկուսացված է 29 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 166 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 8373 փորձանմուշի հետազոտություն:
Նշենք, որ Արցախում կորոնավիրուսի վարակակրի՝ այլ հիվանդության պատճառով մահվան երկրորդ դեպքը գրանցվեց: