Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է հայտնաբերվել, ընդհանուր թիվը հասավ 255-ի, բուժվում են 6-ը


Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք, այսօր հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Առայսօր, ըստ Արցախի առողջապահական գերատեսչության, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 6, մեկուսացված է 11 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:

Մինչ օրս կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի մեկ վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG