Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են, գործադուլին միացան նաև պետական հեռուստաալիքների աշխատակիցները


Բելառուս - Ցուցարարները հավաքվել են քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ պահվում են քաղբանտարկյալները, Մինսկ, 17-ը օգոստոսի, 2020թ.

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են, Լուկաշենկոն առաջարկում է հանրաքվե անցկացնել:

Երկուշաբթի օրը Մինսկում բողոքի ակցիաների կենտրոններից մեկը Բելառուսի հեռուստադիոընկերության շենքն էր: Գործադուլին միացան նաև պետական հեռուստաալիքների աշխատակիցները: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին անվավեր ճանաչել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին, ազատ արձակել քաղբանտարկյալներին, լրատվամիջոցներում վերացնել գրաքննությունը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ընտրությունների պաշտոնական արդյունքներով վերընտրվել է, երեկ ելույթ ունեցավ Մինսկի գործարաններից մեկի բողոքի դուրս եկած աշխատակիցների առջև: Այնտեղ նա հասել էր ուղղաթիռով: «Հեռացիր», - վանկարկում էին հավաքվածները: Լուկաշենկոն հայտարարեց, որ չի թողնի իր պաշտոնը ճնշման տակ և նախագահական լիազորությունները կարող է փոխանցել միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո:

XS
SM
MD
LG