Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոս պապն աղոթում է Բելառուսի համար


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Բելառուսում պաշտպանել մարդու իրավունքները և հրաժարվել բռնություններից:

«Շարունակում եմ աղոթել Լիբանանի համար, որտեղ հուժկու պայթյուն էր եղել, աղոթում եմ աշխարհի բոլոր այն երկրամասերի համար, որտեղ դրամատիկ իրադարձությունները հանգեցնում են մարդկանց տառապանքներին:

Մտքով իմ սիրելի Բելառուսում եմ, ուշադրությամբ հետևում եմ հետընտրական զարգացումներին և կոչ եմ անում հրաժարվել բռնություններից ու հարցերը լուծել երկխոսության ճանապարհով», - այսօր ասել է Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա պատարագից հետո` դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG