Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Պուտին-Լուկաշենկո երկրորդ հեռախոսազրույցը


Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը նորից հեռախոսով քննարկել են վերջին շրջանում Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները:

Երկու ղեկավարների առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ՝ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ:

Կրեմլը հայտնում է, թե «այսօրվա զրույցի ընթացքում քննարկվել է դրսից Բելառուսի վրա գործադրվող ճնշումը: Ռուսական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սատարել Բելառուսին առաջացած խնդիրները Միութենական պայմանագրի հիման վրա, իսկ հարկ եղած դեպքում նաև ՀԱՊԿ պայմանագրով լուծելու հարցում»:

XS
SM
MD
LG