Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, առողջացել է ևս 7 քաղաքացի


Արցախում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է հաստատվել՝ հասնելով 252-ի: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության՝ վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Առողջացել է 7 քաղաքացի, ընդհանուր՝ 243: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 հազար 813 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG