Մատչելիության հղումներ

Խոշոր երկաթուղային վթար Շոտլանդիայում


Արխվային լուսանկար
Արխվային լուսանկար

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ խոշոր երկաթուղային աղետ է տեղի ունեցել Շոտլանդիայի հյուսիսում՝ Աբերդին քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սթոնհեվեն քաղաքի մերձակայքում։

Sky News հեռուստաընկերության տեղեկություններով՝ վթարի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է։ Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջենի խոսքով՝ միջադեպը բավական լուրջ է և տուժածների մասին տեղեկությունները դեռ ամբողջությամբ չեն ամփոփվել։ «Այս պահին, սակայն, արդեն իսկ ակնհայտ է, որ վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ ստացած մարդիկ կան», - նշել է շոտլանդական կառավարության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG