Միացյալ Նահանգների նախագահության դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը չի մասնակցի Դեմոկրատական կուսակցության Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում օգոստոսի 17-ից 20-ը կայանալիք համագումարին։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմնին՝ Ազգային կոմիտեին մոտ կանգնած աղբյուրները։
CNN-ի տեղեկություններով` Բայդենը իր թեկնածության պաշտոնական առաջադրումը կընդունի հեռավար կարգով՝ Դելավերում գտնվող իր տնից։ Հեռուստաընկերության տեղեկություններով Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը որոշել է այս տարվա համագումարը գրեթե ամբողջությամբ հեռավար անցկացնել՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում փակ տարածքներում մարդկանց խոշոր կուտակումներից խուսափելու նպատակով։
«Համավարակի սկզբից ի վեր ամերիկացիների առողջությունն ու անվտանգությունը մեզ համար առաջնահերթ են նշանակություն են ունեցել», - հայտարարել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ղեկավար Թոմ Պերեսը։