Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն. «Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և նրա աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և նրա աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզ, արխիվ

Սպիտակ տունը հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով այն մասին, նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու որևէ մտադրություն չկա:

Նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզն ասել է, որ նախագահը մտադիր չէ հետաձգել ընտրությունները, և դրանք տեղի կունենան օրենքով սահմանված օրը՝ նոյեմբերի 3-ին:

Միդոուզն ասել է, թե արծարծելով ընտրությունները հետաձգելու թեման` Թրամփն ընդամենը ցանկացել է հանրության ուշադրությունը հրավիրել փոստով քվեարկելու հետ կապված բարդությունների և կեղծիքների հնարավորության վրա:

«Այս բոլոր քննարկումներն, ըստ էության, մեկ բանի մասին են՝ փոստով քվեարկելու, դա լավ չէ երկրի համար: Հեռու չգնանք, տեսեք, թե ինչ խառնաշփոթ էր Նյու Յորքում փոստով ուղարկվող քվեաթերթիկների հետ, շաբաթներ շարունակ հայտնի չէր, թե ով է հաղթում, իսկ պատկերացնո՞ւմ եq, ինչ կլինի ԱՄՆ նախագահի ընտրության ժամանակ»,- ասել է Միդոուզը:

Ընտրությունները հետաձգեելու մասին Թրամփի վերջերս արած մեկնաբանությունը խստորեն քննադատել են և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները:

ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերի կարգավորումը Սահմանադրությամբ վերապահվում է միայն Կոնգրեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG