Մատչելիության հղումներ

Վաղը Լուկաշենկոն հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին


Բելառուս - Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական հավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, Բրեստ, 2-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուս - Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական հավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, Բրեստ, 2-ը օգոստոսի, 2020թ.

Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստը:

Վաղը նախագահը նիստում հանդես կգա օրենսդիրներին և հայրենակիցներին հասցեագրված ուղերձով: Այն նախատեսված էր դեռ ապրիլին, սակայն Լուկաշենկոն ուղերձը հետաձգել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ:

Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հուլիսի 28-ին ասել է, որ խորհրդարանից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է իրեն տալ նախագահի հետ նույն օրը՝ օգոստոսի 4-ին, հանրությանն ուղերձով դիմելու հնարավորություն: Ենթադրվում է, որ իշխանությունները կմերժեն այդ պահանջը:

Ալեքսանդր Լուկաշենկոն 1994 թվականից է ղեկավարում Բելառուսը և ցանկանում է վեցերորդ անգամ պաշտոնավարել:

Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսում տեղի են ունենում տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի աննախադեպ ցույցեր՝ Լուկաշենկոյի իշխանությանը վերջ տալու պահանջով:

XS
SM
MD
LG