Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Մեր ավագ եղբայրները սսկվել են»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկածներ ունի, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է կոծկել մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության 33 աշխատակիցների ձերբակալության շուրջ ծագած սկանդալը։ Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է շաբաթ երեկոյան Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Ես տեսնում եմ, որ մեր ավագ եղբայրները սսկվել են։ Արդեն չեն պնդում, թե այդ խումբը ուղևորվում էր Ստամբուլ։ Իրականում, ոչ մի Ստամբուլ էլ գոյություն չուներ։ Պարզ է, որ այդ խումբը միանգամայն այլ նպատակներ ուներ, և նախաքննության մարմինների խնդիրն է պարզել դրանց էությունը», - հայտարարում էր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև հերքում է ռուսաստանյան որոշ շրջանակներից վերջին օրերին հնչող պնդումները, թե «Վագների» աշխատակիցների ժամանումը հարևան պետություն համաձայնեցված է եղել պաշտոնական Մինսկի հետ։ «Դա կատարյալ հիմարություն է», - պնդում է Լուկաշենկոն։

XS
SM
MD
LG