Մատչելիության հղումներ

Գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է. ՊՆ խոսնակ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:

«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», - նաև նշում է խոսնակը՝ ակներևաբար նկատի ունենալով լուրերը, թե Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցող Թուրքիայի ռազմաօդային ուժերի առնվազն երկու F-16 օդանավ, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերի առնվազն չորս ուղղաթիռ սադրիչ թռիչքներ են կատարել Երևանի ուղղությամբ՝ ընդհուպ մոտենալով Հայաստանի սահմանին, սակայն չխախտելով այն:

«ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով», - ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչությունն իր հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG