Մատչելիության հղումներ

Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը դատապարտվել է 1 տարի 4 ամսվա ազատազրկման


Բանտ Թուրքիայում, արխիվ
Բանտ Թուրքիայում, արխիվ

Մայիսի վերջին Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում կատարած Մազլում Սերինը դատապարտվել է 1 տարի 4 ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը:

Եկեղեցու արտաքին տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես էր Սերինը մոտեցել շենքին, որոշ ժամանակ նայել դռանը, ապա մագլցելով դռան վրա՝ պոկել տեղադրված խաչը, այն նետել գետնին ու հեռացել։

Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր կասկածյալին, բայց կարճ ժամանակ անց նա ազատ էր արձակվել: Դատախազության առարկությունից հետո, այդուհանդերձ, Սերինը կալանավորվել էր: Մեղադրանք էր առաջադրվել «աղոթատեղերին և գերեզմաններին վնաս պատճառելու» հոդվածով:

XS
SM
MD
LG