Մատչելիության հղումներ

Գախարիա․ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում


Վրաստան - Բուժաշխատողը Գարդաբանիի շրջանում, 23-ը հուլիսի, 2020թ.
Վրաստան - Բուժաշխատողը Գարդաբանիի շրջանում, 23-ը հուլիսի, 2020թ.

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ընթացքում նշել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում։

«Երեկ Վրաստանի տարածքում 24 նոր դեպք էր արձանագրվել, այսօր՝ 12։ Թեև մենք վերահսկում ենք իրավիճակը, և վարակի տարածման տեմպերը կառավարելի են, այնուհանդերձ, զգոնությունը կորցնել պետք չէ», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Վերջին օրերին հայտնաբերված դեպքերի մեծ մասը կենտրոնացած է ադրբեջանցիներով բնակեցված Գարդաբանիի շրջանի երեք գյուղերում, որտեղ բնակչության ընդհանուր թիվը գերազանցում է 7 հազարը։

Գախարիայի խոսքով՝ այս պահին Գարդաբանիի գյուղերում ակտիվ թեստավորում է իրականացվում։ Վրաստանի վարչապետը, սակայն, չի բացառում, որ վարակակիրների թվի աճի դեպքում Գարդաբանիի շրջանում կարող է լիարժեք կարանտին սահմանվել։

XS
SM
MD
LG