Մատչելիության հղումներ

Վրաստանում օտարերկրյա գործարարների համար կարանտինն ու COVID-19-ի թեստերը վճարովի կլինեն


Վրաստան - «Բալթիմոր» հյուրանոցը մայրաքաղաք Թբիլիսիում, արխիվ

Վրաստան ժամանող օտարերկրյա գործարարների համար 14-օրյա կարանտինն ու COVID-19-ի թեստերը վճարովի են լինելու։ Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերության հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, նշելով, որ նոր կանոնների մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։

Ցանկացած երկրից ժամանող գործարարները կա՛մ պետք է իրենց հաշվին 14 օր ինքնամեկուսացված մնան բարձրակարգ հյուրանոցում, կա՛մ յուրաքանչյուր երեք օրը մեկ վճարովի թեստեր հանձնեն։

Դրսից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստերն անվճար են։

Նախատեսվում էր, որ հուլիսի 1-ից Վրաստանը կբացի սահմանները, բայց ժամկետը հետաձգվել է։ Միջազգային կանոնավոր ավիաչվերթները Վրաստանը վերականգնելու է օգոստոսի 1-ից։ Հուլիսի ընթացքում մեկ տասնյակից ավելի չարտերային չվերթներ են պլանավորված։

XS
SM
MD
LG