Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների մոտ 80 տոկոսն ապաքինվել է


Վրաստան - Հերթ Թբիլիսիի առևտրի կենտրոններից մեկի մուտքի մոտ, 1-ը հունիսի, 2020թ.
Վրաստան - Հերթ Թբիլիսիի առևտրի կենտրոններից մեկի մուտքի մոտ, 1-ը հունիսի, 2020թ.

Վրաստանում, ըստ պաշտոնական աղբյուրների, կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսն ապաքինվել է։

Երեկ գրանցվել է վարակի 2 նոր դեպք․ ըստ այդմ, վարակակիրների թիվը երկրում հասել է մոտ 800-ի, նրանցից 634-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։

Այս պահին, ըստ առողջապահության նախարարության, բժիշկների հսկողության տակ է 150 հիվանդ, 2 հազար 500-ից ավելին գտնվում են մեկուսացման մեջ։

Մինչ օրս Վրաստանում արձանագրվել է կորոնավիորւսից մահվան 12 դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG