Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 15 միլիոնին, մահացածներինը՝ 616 հազարին


Նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը աշխարհում մոտենում է 15 միլիոնին, մահացածներինը՝ 616 հազարին:

Covid-19-ի նոր դեպքերի ամենամեծ աճը շարունակում է գրանցվել ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում և Հնդկաստանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համաճարակը զսպելու վերաբերյալ փոխել է հռետորաբանությունը: Հակասելով վերջին վեց ամիսների ընթացքում արած իր մեկնաբանություններին, երեկ ԱՄՆ նախագահը ամերիկացիներին հորդորեց դիմակներ կրել՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, խոստովանելով, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ:

Թրամփը վաղուց էր քննադատվում՝ կորոնավիրուսի ազդեցությունը թերագնահատելու և դիմակ կրելու պահանջը անտեսելու համար: Երեքշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում նախագահն ասել է. «Մենք խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չեն սոցիալական հեռավորություն պահպանել, դիմակ կրել: Անկախ այն բանից ձեզ դուր են գալիս դիմակները թե ոչ, դրանք ազդեցություն ունեն, էֆեկտիվ են: Ես հաճույքով դրանցից կօգտվեմ: Ամեն ինչ, ինչը կարող է օգնել, լավ է », - ասել է Թրամփը:

Թուրքմենստանում, թեև պաշտոնապես կորոնավիրուս չկա, բայց 10 օրով փակվում են բոլոր հանրային վայրերը՝ փակ են խոշոր առևտրի կենտրոնները, շուկաները, թատրոնները, զբոսայգիները և սպասարկման ոլորտի հաստատությունները, դադարեցվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը:

XS
SM
MD
LG