Մատչելիության հղումներ

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցել է 14,7 միլիոնը, բուժվածների թիվը մոտենում է 8,3 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 610 հազարին


Միացյալ Թագավորություն - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Օքսֆորդի համալսարանում, 20-ը հուլիսի, 2020թ.

Կորոնավիրուսային վարակը շարունակում է լայնորեն տարածվել աշխարհով մեկ: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ վարակվածների թիվն անցել է 14,7 միլիոնը, հիվանդությունից բուժվածների թիվը մոտենում է 8,3 միլիոնին, մահվան դեպքերինը մոտենում է 610 հազարին:

Միացյալ Նահանգներում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 միլիոնին:

Մեծ Բրիտանիան հայտարարել է Օքսֆորդի պատվաստանյութի հաջողության մասին, այնտեղ նաև ստեղծվել, բայց դեռ չի հաստատվել մի դեղամիջոց, որը զգալիորեն նվազեցնում է թոքերի օդափոխման սարքերի կիրառման անհրաժեշտությունը:

Bloomberg-ի հրապարակումն այն մասին, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և խոշոր ընկերությունների ղեկավարները COVID-19-ի դեմ պատվաստվելու հնարավորություն են ունեցել դեռ գարնանը, մեծ աղմուկ է բարձրացրել: Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա:

Իսկ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Բորիս Վիշնևսկուն հաջողվել է պարզել, որ ապրիլից հունիս ժամանակահատվածում «Ռոսպոտրեբնադզոր»-ը գրեթե 5 հազար թույլտվություն է տվել կորոնավիրուսով, կորոնավիրուսի կասկածով և արտահիվանդանոցային թոքաբորբից մահացածներին հուղարկավորելու համար: Պաշտոնական վիճակագրությունը, մինչդեռ, վկայում է քաղաքում COVID-19-ից մահվան 1807 դեպքի մասին:

XS
SM
MD
LG