Մատչելիության հղումներ

4 օր շարունակ Ֆլորիդայի նահանգում վարակվում է միջինը 12 հազար քաղաքացի


Կորոնավիրուսի վտանգի մասին նախազգուշացնող պաստառներ, Ատլանտա, Ֆլորիդայի նահանգ, 1 հուլիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների թիվը մոտեցել է 14 և կես միլիոնին: Մահացել է ավելի քան 600 հազար մարդ, ապաքինվել է մոտ 8 միլիոն 700 հազար հիվանդ:

Միացյալ Նահանգներում անցած մեկ օրում ախտահարվել է ավելի քան 60 հազար մարդ, այդպիսով ընդհանուր հաշվով վարակվածների թիվն այդ երկրում գերազանցել է 3 միլիոն 760 հազարը: Մահացել է մոտ 140 և կես հազար հիվանդ:

4 օր շարունակ Ֆլորիդայի նահանգում վարակվում է միջինը 12 հազար բնակիչ: Նահանգի 9 հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում այլևս չկան ազատ մահճակալներ:

Միացյալ Նահանգներին հաջորդում է Բրազիլիան, որտեղ վարակվել է ավելի քան 2 միլիոն մարդ և մահացել է շուրջ 80 հազար հիվանդ:

XS
SM
MD
LG