Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով


Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարու, 31-ը մայիսի, 2020թ.

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով հերքում էր Covid-19-ի վտանգավորությունը, վարակվել կորոնավիրուսով:

Ինչպես հայտնում է BBC-ն, Բոլսոնարուն հայտարարել է, թե իրեն լավ է զգում և ունի միայն թեթև ախտանշաններ:

Չնայած նրան, որ Բրազիլիան երկրորդն է աշխարհում վարակակիրների ու մահացածների թվով, Բոլսոնարուն հրաժարվում է խիստ սահմանափակումներից, երեկ նա արգելափակել է օրենքը, որը պարտադիր էր դարձնում դիմակները մարդաշատ վայրերում։

Անցած մեկ օրում Բրազիլիայում հայտնաբերվել է 21,5 հազար նոր դեպք, ընդհանուր ցուցանիշն անցել է մեկուկես միլիոնից, մահացել է ավելի քան 65 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG