Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահը սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին


Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարու, 31-ը մայիսի, 2020թ.
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարու, 31-ը մայիսի, 2020թ.

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով ամիսներ շարունակ թերագնահատում էր նոր տիպի կորոնավիրուսի վտանգավորությունը, երեկ բարձր ջերմություն է ունեցել, ինչից հետո բժիշկները հորդորել են կորոնավիրուսի թեստ հանձնել։ Պատասխանը պարզ կլինի այսօր երեկոյան։

Լատինամիերիկյան երկիրը երկորրդն է աշխարհում վարակակիրների ու մահացածների թվով․ անցած 24 ժամում հայտնաբերվել է 21,5 հազար նոր դեպք, ընդհանուր ցուցանիշն անցել է մեկուկես միլիոնից, մահացել է ավելի քան 65 հազար մարդ։

Չնայած այս վիճակագրությանը՝ Բոլսոնարուն հրաժարվում է խիստ սահմանափակումներից, երեկ նա արգելափակել է օրենքը, որը պարտադիր էր դարձնում դիմակները մարդաշատ վայրերում։

XS
SM
MD
LG