Մատչելիության հղումներ

Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պայքարը


Հունաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում Բուլղարիայի հետ սահմանի անցակետում, հունիս, 2020թ.

Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պայքարը: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած վերջին տվյալներով՝ վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 11,5 միլիոնը, մահացածներինը՝ 538 հազարը, բուժվել է ավելի քան 6,3 միլիոն մարդ:

Երեկ Հունաստանը կրկին փակեց սահմանները Սերբիայի քաղաքացիների համար: Պատճառն այդ երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումն է, ինչպես նաև սերբ զբոսաշրջիկների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճը: Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև հուլիսի 15-ը: Մինչ այդ Սերբիայի քաղաքացիներին թույլ կտրվի մուտք գործել Հունաստան միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Միացյալ Նահանգներում համաճարակի դեմ պայքարի գլխավոր համակարգող Էնթոնի Ֆաուչին ասել է, որ երկրում կորոնավիրուսային իրավիճակն «իսկապես բարվոք չէ» ՝ նոր դեպքերի և հոսպիտալացումների ավելացման պայմաններում: Երեկ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը խրված է վարակի առաջին ալիքի մեջ, քանի որ, ի տարբերություն Եվրոպայի և Ասիայի մի մասի, երբեք լուրջ չի վերահսկել բռնկումները, իսկ նահանգները շատ շուտ վերաբացեցին տնտեսությունը: Վարակման կորը բարձրանում է ԱՄՆ 50 նահանգներից 39-ում: Ստեղծված իրավիճակը մի շարք նահանգների, այդ թվում խիտ բնակեցված Կալիֆորնիային, Տեքսասին և Ֆլորիդային ստիպեց հետաձգել վերաբացումը, ինչը նոր հարված հասցրեց տնտեսությունը վերականգնելու հույսերին:

XS
SM
MD
LG